Երբ բարձրակրունկներն այնքան ցավոտ են ու անհարմար. ահա մի հնարք, որի շնորհիվ կմոռանաք բարձրակրունկների մասին

Ինչպես ենք տարիներ շարունակ հանդուրժել այդ ցավը…

Անվիճելի է.  բարձրակրունկներով մենք սեքսուալ և շքեղ տեսք ենք ունենում. Մենք չենք հրաժարվում բարձրակրունկներից անգամ այն ժամանակ, երբ ստիպված ենք լինում նրանց վրա քայլել սովորել, ապա նոր  վստահ հագնել, իսկ երկար ժամանակ կրելուց հետո, անտանելի ցավը մոռացնել չի տալիս այդ բարձրակրունկների մասին:

Կա մի հնարք, որի շնորհիվ բարձրակրունկներ հագնելը ավելի հարմարավետ ու պակաս հոգնեցուցիչ կլինի:

Ի՞նչ է անհրաժեշտ անել

Եվ այսպես, ազատել ձեր ոտքերին սաստիկ ցավից՝ շատ հեշտ է: Վերցրեք թափանցիկ կամ մարմնի համար նախատեսված կպչուն սպեղանին (պլաստիր), փաթաթեք երրորդ և չորրորդ մատներին այնպես, որ դրանք լինեն միասին և չառանձնանան:

Երբ դուք բարձրակրունկներ եք հագնում, առաջանում է  երրորդ և չորրորդ մատների միջև գտնվող նյարդի ճնշում: Հենց այդ պատճառով  պարբերաբար բարձրակրունկ հագնելու դեպքում ցավում են ոտքերը:

Միացնելով մատները՝ մենք կանխում ենք նյարդային ճնշումը՝ կոշիկների և մարմնի քաշի կողմից :Այսպես մենք փրկում ենք մեր ոտքերը ցավից և ուռչելուց:

Անպայման կիսվեք այս գաղտնիքներով ընկերների հետ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ