Ամուսինների հաջողության 90%-ը կախված է կնոջից. այդ մասին փաստում են Բարաք և Միշել Օբամա զույգը և ոչ միայն…

Ձեր հաջողությունը կախված է նրանից, թե ինչպիսի մարդկանցով եք շրջապատված: Եվ հատկապես՝ ձեր կնոջից:

 

Վերջերս Կարնեգի Մելոնի համալսարանում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսինները կարող են մեծապես ազդել ձեր որոշումների վրա:

Այն մարդիկ, ում աջակցում են ամուսինները, հաջողության ավելի մեծ հնարավորություն ունեն:

Գիտնականներն այդպիսի եզրահանգման են եկել 163 զույգի ուսումնասիրելուց հետո:

Նրանք, ովքեր աջակցում են ամուսիններին ունեն նաև ավելի լավ հարաբերություններ, կարիերայի աճ, հոգեկան բարեկեցություն և, որպես կանոն, այս զույգերն ավելի երջանիկ են:

Թերևս դրա լավագույն ապացույցը աշխարհի ամենահայտնի զույգերն են այսօր: Բարաք և Միշել Օբաման, Մարկ Ցուկերբերգը և Պրիցիլա Չանը, Ջեյ-Զը և Բեյոնսեն:

Բոլորն էլ հաստատում են. Նրանց հաջողությունն անհնար կլիներ առանց կնոջ աջակցության:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ