Ահա, թե ովքեր են Հայաստանում գործող հանքերի տիրակալները. Տեսանյութ

Վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքով քննարկվում է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:

Մի ոխւմբ ակտիվիստ բնահպահպանների դեմ են շահագործման համար, իսկ որոշ մասնագետներ պնդում են, որ անհրաժեշտ է այն շահագործել:

Այնուամենայնիվ դեռևս վերջնական որոշում չկա, քանի որ այժմ այդ հարցը քննարկման փուլում է:

Այժմ ձեզ ենք ուզում ներկայացնել տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե Հայաստանում գործող հանքերից, որը ում է պատկանում:

Ըստ տեսանյութում առկա տվյալների՝ հանքերը հիմնականում պատկանում են նախկին աշխանության կարկառում դեմքերին: Բայցի այդ, նրանք չեն բավարարվել մեկ հանքով, այլև՝ իրենց սեփականության տակ են գտնվում մի քանիսը:

Եվ այսպես` հանքատեր պաշտոնյաների ցանկում իր կարևոր տեղն ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը:

Հանքատեր պաշտոնյաների ցանկի առաջատարներից է բնապահպանության նախկին նախարար և ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, ով մի շարք հանքավայրերի փաստացի սեփականատեր է: Այդ հանքերը նա ձեռք է բերել բնապահպանության նախարար աշխատած տարիներին:

Համաձայն տարբեր հրապարակումների՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում:

Մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել հետևյալ տեսանյութը.

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ