Պատրաստում ենք փափուկ և նրբահամ Բաունտի տորթ ընդամենը մի քանի րոպեում

Պատրաստում ենք փափուկ և նրբահամ Բաունտի տորթ ընդամենը մի քանի րոպեում

Անհրաժեշտ բաղադրիչներ՝
Շերտերի համար

  • 4 ձու
  • 200 գրամ շաքար
  • 200 գրամ ալյուր
  • կակաո -3 ճ գդալ

Կրեմ

  • սերուցք 10% — 200 մլ
  • 200 գր կոկոսի փշրանք
  • 150 գր շաքար
  • 250 մլ կաթ
  • 150 գր կարագ

Պատրաստման եղանակը

Հարել ձուն և շաքարը այնքան մինչև զանգվածն ունենա սպիտակ տեսք: Ալյուրը և կակաոն խառնել իրար և փոքր չափաբաժիններով ավելացնել ձվով զանգվածի վրա և զգուշորեն խառնել, որպեսզի միատար զանգվաս ստանաք:

Ջեռոցի ֆորման ծածկել յուղով, եփել շերտը 180 ջերմաստիճանում մինչև պատրաստ լինելը:

Ոչ շատ մեծ տարայի մեջ լցրեք կաթը, կարագը և շաքարը դրեք մարմանդ կրակի վրա և այդպես հալեցրեք կարագը: Վրան ավելացրեք կոկոսի փշրանքները և լավ խառնեք:

Զանգվածը հասցրեք եռման աստիճանը և այդպես ևս 15 րոպե եռացրեք՝ չմոռանալով անընդհատ խառնել:

Խմորը բաժանել երկու մասի, կարող եք սերուցքը քսել (պարտադիր չէ): Քսել պատրաստի կրեմը և վերևի շերտին կարող եք գլածուրով կամ էլ՝ շոկոլադի փշրանքով ծածկել:

Եթե սերուցք էլ քսել շերտերին, ապա տորթն ավելի հյութեղ, շատ փափուկ և համեղ է ստացվում:

Առաջարկում ենք նաև դիտել՝

Գնահատականը
( 4 оценки, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ