Պատրաստում ենք ամենահամեղ խմորեղենը
Բաղադրիչներ՝
- ձու – 2 հատ,
- շաքարավազ – 200 գ,
- կարագ – 450 գ,
- թթվասեր – 200 գ,
- խտացրած կաթ -400 գ,
- կակաո – 3 ճ.գդ.,
- ալյուր – մոտ 400 գ
Պատրաստման եղանակը
Վերցնել ձվերը և 250 գրամ կարագ: Ավելացնել շաքարավազը: Գդալով խառնել մինչև միատարր զանգված ստացվի: Ավելացնել թթվասերը:
Աստիճանաբար լցնել ալյուրը, կստացվի փափուկ խմոր: Խմորը պետք է չկպչի ձեռքերին և հեշտ բացվի: Բաժանել վեց մասի:
Բարակ բացել շերտերը և առանձին-առանձին թխել 15-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստում ենք կրեմը.
200 գրամ կարագը հարել: Ավելացնել եփած խտացրած կաթը: Հետո ավելացնել կակաոն: Քսել շերտերին: Վրան ցանել քերած շոկոլադ: Դնել սառնարանը: Շատ համեղ է:
Մատուցում ենք փոքր կտորներով կտրատված և հատուկ ( կեքսերի համար նախատեսված )թղթերի մեջ դրված