Արագ Շոկոլադե Բիսկվիթ, որը Շատ Հարմար է ՈՒտել Թեյի Հետ

Արագ շոկոլադե բիսկվիթ, որը շատ հարմար է ուտել թեյի հետ․ Այս բաղադրատոմսը իսկական հրաշք է

Շոկոլադե Բիսկվիթ․ Բաղադրիչներ

  • Հավի ձու — 2 հատ,
  • Կաթ— 10 ճաշի գդալ,
  • Բուսական յուղ — 4 ճաշի գդալ,
  • Ալյուր— 6 ճաշի գդալ,
  • Կակաոյի փոշի — 3 ճաշի գդալ,
  • Շաքար— 8 ճաշի գդալ,
  • Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ  (կամ սոդա, հանգցրած քացախով)։

Շոկոլադե Բիսկվիթ․ Պատրատումը

Կոտրում ենք ձվերը, ավելացնում շաքար և նորից հարում։

Ավելացնում ենք կակաո և զգուշորեն խառնում։

Ավելացնում ենք ալյուր և փխրեցուցիչ, մանրակրկիտ խառնում ենք։

Խմորին ավելացնում ենք բուսական յուղ և կաթ, լավ խառնում։

Լցնում ենք խմորը թխելու համար նախատեսված ֆորմայի մեջ, որը պատված է կարագով, դնում այն միկրոալիքային վառարանի մեջ առավելագույն հզորության վրա 4 րոպե։

Բարի ախորժակ։

Խմորեղենների Բաղադրատոմսեր․ Տեսանյութեր

Նրբահամ բիսկվիթ

Բելգիական Վաֆլիներ

Շատ համեղ թխվածքաբլիթներ

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ