Փաշինյանը դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով՝ կադրերը համացանցում կան, կարող եք դիտել․ Անի Սամսոնյանը Մարուքյան-Փաշինյան բուռն հանդիպման մասին

«Համապատասխանո՞ւմ են արդյոք լուրերն իրականությանը, որ Մարուքյան-Փաշինյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Մարուքյան Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․

Պարզաբանումներ թմայի առնչությամբ լրագրողները փորձել են ստանալ Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանից։

«Այո, եղել է»: Բա Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչ մի բան չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան համացանցում, կարող եք դիտել»:

Դուք հիմա փաստացի բn յկnտnւմ եք, չեք մասնակցում ԱԺ նիստերին։ «Այո, որովհետեւ մեր ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել»:

Վախենում եք էլի՞ կխփեն։ «Չենք վախենում, սակայն կարծում ենք` Էլ չենք կարող խուսափել այդպիսի տեսարաններից, ատելության չափաբաժինը շատ մեծ է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք ԱԺ ամբիոնին, կարող է այդպիսի տեսարան լինել»:

Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞ր դնեն ԱԺ ամբիոնի մոտ։ «Ոչ` քաղաքական գնահատական տան եղածին, մեղավորներին էլ պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին միասին աշխատանքն այլեւս չի կարող լինել»: Ե՛լքը։ «Չկա՛»:

Եթե չեք գնում նիստերի, պառլամենտի մեջ ոչ մի արդյունք չի լինում. Այդպիսի մի նախադեպ 2003-ին ունեցել ենք։ «Եթե դիտարկում եք նախագծեր ընդունելու կամ չընդունելու հարցը, ուրեմն, այո, իրենք ունեն մեծամասնություն, խելքներին ինչ փչի, կարող են բերել ընդունել, սակայն անգամ չգնալու պարագայում մենք լուրջ վերահսկողություն ենք իրականացնելու գործընթացների վրա»։

Մտածում եք, որ գնաք, կասեն` «թքածը լիզեցի՞ն», կարող եք գնալ և ստուգել` Կխփե՞ն էլի, թե՞ ոչ. վախենո՞ւմ եք։ «Մենք ոչինչից չենք վախենում, մենք արդեն ասել ենք, որ յուրաքանչյուր բանի պատրաստ ենք»:

Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ