Պարզվում է՝ Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում, այդ թվում Երևանի և Գյումրիի քաղաքապետերը

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում:

Չեն ծխում նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, Երեւանի եւ Գյումրիի քաղաքապետերը:

Նշենք, որ վերջին շրջանում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկությամբ՝ Հայատասնում ծխելու դեմ պայքար է ընթանում բազմապիսի տարբերակներով:

Մինչև այժմ տարբեր հոլովակներ են նկարահանվել՝ յուրաքանչյուրում ներկայացնելով ծխելու վնասակար հատկությունների մասին և որ այն ոչ միայն ծխող անձին առողջությանն է վնաս հասցնում, այլ նաև՝ տվյալ անձի հարազատների, բարեկամների և ի վերջո երեխաների, որոնք շատ ավելի խոցելի են:

Իսկ այսօր՝ ըստ վարչապետ Փաշինյանի՝ պարզ դարձավ, որ մեր բոլոր նախարարներն ապրում են առողջ ապրելակերպով, ինը կարող է օրինակ ծառայել յուրաքանչյուր քաղաքացու համար:

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ