Ողջ հասարակությունը դեռ սպասում է նախկինների «աղմկահարույց» հանցագործությունների բացահայտումներին. Սատկելիքներ կան, որոնց պետք է բնաջնջել…Վաղն ուշ է լինելու…

Ողջ հասարակությունը դեռ սպասում է նախկինների «աղմկահարույց» հանցագործությունների բացահայտումներին. Սատկելիքներ կան, որոնց պետք է բնաջնջել…Վաղն ուշ է լինելու…

Այսօր շատերի համար է ակնհայտ, որ քաղաքական կրիմինալն էլ ավելի է ակտիվացել… Ահա թե ինչի կարող է հանգեցնել անպատժելիությունը…


Հեղափոխությունից ի վեր, նախկին հանցագործ իշխանավորներից շատերը վայելում են իրենց «վաստակած» միլիոնները։ Ցավալի է, բայց նրանց կատարած հանցագործությունները, որպես կանոն, միայն չնչին բացառություններով են բացահայտվում: Ահա թե ինչով է պայմանավորված քաղաքական դաշտում նախկին քրեածին տարրերի ակտիվացումը, և արդյո՞ք դրա պատճառը հայաստանյան իրավապահների պրոֆեսիոնալիզմի կամ դանդաղկոտության պակասն է… Մի՞թե նրանք անպատժելի են։ Սերմացու գողացող մկներն ու կռիսները քաղաքական վայրիվերումների մեջ են։ Դա ինչ-որ տեղ արդարացված չէ, և մտածել, թե նրանք չեն պատժվելու՝ ճիշտ չէ: 

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը:


Ներկայումս ողջ հասարակությունը դեռ սպասում է նախկինների «աղմկահարույց» հանցագործությունների բացահայտումներին։ Այդ բորենիները հասարակության կողմից ընկալվում են ոչ որպես հերթական հանցագործներ, ովքեր երեկ, այսօր կամ վաղը կատարել կամ կատարելու են հանցագործություններ, այլ որպես մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը ձախողած և մարդկանց կյանքը խորտակած հանցագործներ: Նրանք սերտաճած են եղել կրիմինալի հետ ու նրա հետ ձեռք֊ձեռքի «համագործակցել են»: Նախկին քաղաքական հանցագործներն ավելի սարսափելի են, քան կարելի է պատկերացնել, ու հասարակությունն ուզում է տեսնել կոնկրետ և նպատակաուղղված քայլեր։ Բոլորս ենք գիտակցում, որ կրիմինալը եղել է մեր իրականության արտացոլանքը, և ձգտելով իշխանության տարիներ շարունակ հասել է իր նպատակին: 


Հ.Գ. Այս առումով նախկինում նույնիսկ ավելորդ էր խոսել իրավապահների կողմից հանցագործությունները բացահայտելու կարողությունների մասին, որովհետեւ իրավապահները կարող էին շատ հանցագործություններ բացահայտել, բայց այլ խնդիր էր՝ թույլ կտրվեր նրանց դա անել…
Հ.Գ. Մի՞թե կարելի է հապաղել… քաղաքական դիակները կարծելով, թե այլևս իրենց կատարած հանցանքները մոռացվել են, կենդանության նշաններ են ցույց տալիս… Սատկելիքներ կան, որոնց պետք է բնաջնջել… առանց ժամանակ կորցնելու։ Վաղն ուշ է լինելու…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ