Շրջվեցի տեսա պիժամայով ոտաբոբիկ վազում է որ վերջին անգամ ինձ գրկի

Աստղաբան Ալինա Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

«Լինելով էությամբ ներողամիտ ու հումանիստ, ես միշտ էլ մտածել ու մտածում եմ, որ մարդը՝ մարդ է, անկախ սեռից ու ազգությունից: Բայց, անձամբ իմ համար արդեն կա մի բացառություն: Ես ադրբեջանցու հետ ընկերություն չեմ անի, ոչ թե նրա համար, որ ինքն ադրբեջանցի է, այսինքն չեմ ընդունում իր ազգությունը: Անձնական դառը փորձ ունեմ, թե ոնց են վայրահաչում նրանք, երբ փորձում ես հայի անունը բարձր պահելով լինել կոռեկտ:

Դառը փորձս էլ կարծեմ ասել եմ, մի հանդիպում էր Վրաստանում կազմակերպված սեմինարի ժամանակ, երբ այնպես էր ստացվել, որ պիտի նույն սենյակում մնայի ադրբեջանուհու հետ: Սկզբում դրանք վախենում էին: Իրենք միկրոսկոպիկ էին, երևի գազանաբարո քարոզչության տակ մնացած երեխեքը մտածեցին, թե գիշերները քնից առաջ ադրբեջանցի եմ «ուտում» )))
Ինչևէ, քանի որ ես այն եմ, ում դուք գիտեք, փորձեցի այդ օրերի ընթացքում բացատրել, որ մենք արնախում չենք, որ ունենք մաքրություն ու ազգային գաղափարներ, որոնք չեն ենթադրում թշնամանք ուրիշների հանդեպ: Սեմինարի ավարտից հետո, երբ պիտի տուն գայինք, այդ՝ ինձնից վախեցած ադրբեջանուհուն քնից չարթնացնելու համար սուսուփուս դուրս եկա համարից, մեկ էլ վերելակի մոտ ձայնը լսեցի, շրջվեցի, տեսա պիժամայով, ոտաբոբիկ վազում է, որ վերջին անգամ ինձ գրկի:

Անկեղծ եմ ասում, հուզիչ էր, ես հասկացա, որ գոնե այս երեխան մի բան հասկացավ, ու իր հասկացածը մոտիկներին կպատմի,էլի լավ է:
Բայց…
Մի քանի օր անց, բողոքի նամակներ սկսեցին գրվել այդ մասնակիցների ընդհանուր ցանցում, որտեղ հայերին մեղադրում էին նրանում, որ փորձել ենք իրենց պատվիրակներին ճնշել, ազդել, «վերբովկա անել»: Շատ էի վիրավորվել, որովհետև իմ արածը միայն բարի նպատակ ուներ՝ ցույց տալ, որ հայերս բարբարոս վամպիրներ չենք, այլ նորմալ մարդիկ: Ինչևէ, հետո հասկացա, որ արածս իրականում լաաավ էլ տեղ էր հասել, թոֆիկները զգացել էին, որ իրենց քարոզածի հիմքերը խախտել եմ:
Ինչ ուզում ես արա, քանի դեռ աշխատում է մեքենան, որը նոր խոսել սովորող երեխային համոզում է, որ մենք իր թշնամին ենք՝ դրանց հետ խաղաղություն, ընկերություն ՉԻ լինի: Կարող է որևէ չեզոք գոտում ադրբեջանցուն բարևեմ, բայց երկարատև շփում ենթադրել՝ չեմ էլ մտածի, որովհետև դրանով իրեն էլ կվնասեմ))) Միշտ մտածել եմ, տեսնես էն երեխեքին ինչ կարգի լուրջ նկատողություն արած կլինեն, եթե ես այդ կարգի «դռբի տակ» ընկա:
Ի դեպ, զուգադիպություն էր, թե ինչ՝ դրանից հետո ոչ մի սեմինարի չհրավիրվեցի. դե սա ի միջի այլոց»

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ