Հ1-ը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչպես են ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը։
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։
Այս պահի դրությամբ հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։
Ստեփանյանը նաև անդրադարձել է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը․
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։
Այս պահի դրությամբ ընթանում են լայնամաշտաբ գիշերային մարտեր։ Արցախի նախագահ Ա.Հարությունյանը նշեց, որ թուրքական Ֆ-16-երը և Բարյակտար տեսակի մարտական ԱԹՍ-ները մասնակցել են Հայկական բանակին հասցված ավիացիոն հարվածներին: