Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տղաս էլ մեկնեց։
Ինչ է մնում անել ինձ?։
Հղել իմ ծնողական օրհնությունը որդուս և բոլոր զինվորներին։
Իմ եղբայրական օրհնությունը երկրապահ ընկերներիս ու բոլոր կամավորներին։
Ձեր ցավը տանեմ։
Հաղթելու ենք։
Թշնամին խաղաղությունը մուրալու է։
Այսպիսի զինվոր ունեցող ազգը չի կարող չհաղթել:
«Նայեցի զինվորների աչքերին և հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն…» Մովսես գյուղի քահանա Տեր Աբել:
Հիշեցնենք, որ երեկ, այն բանից հետո, երբ Ադրբեջանը լայանմաշտաբ հարձակում է ձեռնարկել Արցախի սահմանի ողջ երկայնքով, մեր երկու երկրներում հաըտարարվել է ռազմական դորություն ր համընդհանուր զորակոչ։ Սակայն մեր շատ հայրենակիցներ արդեն իսկ չսպասելով զորակոչին, կամավորական հիմունքներով մեկնել են սահամնագիծ և հայրենիքի սահմանները անսասան պահելու ցանկություն ունեցողների թիվը գնալով շատանում է։