Մի քանի օրում հակառակորդին պետք է ծնկի բերենք. դա հաջողվելու է մեզ. Արայիկ Հարությունյանն՝ ազատամարտիկներին (վիդեո)

2 օր է, հարյուրավոր տանկերով Օմարից մինչեւ Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, բայց հարյուրի հասնող տեխնիկա 2 օրվա ընթացքում արդեն կորցրել են։ Այս մասին ազատամարտիկների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իրոք սա մեր վերջին եւ ամենապատասխանատու ճակատամարտն է։ Մի քանի օրում հակառակորդին պետք է ծնկի բերենք. դա հաջողվելու է մեզ, որովհետեւ ունենք ձեր նման հայրենակիցներ»,- ասել է նա։

նշենք, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում՝ հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը:

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ