Մեզ մոտ «Փաշինյաններ» չկան․ Հաստատ կզարմանաք, երբ կարդաք Փաշինյանի մասին Լուկաշենկոյի ասածը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել զուգահեռներ չանցկացնել և չհամեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում մինչ այդ տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:

«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ:

Միայն թե մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք: Ինչպես էլ տեղի ունեցած լինեն Հայաստանում և Ուկրաինայում իրադարձությունները, նրանք երկուսն էլ` և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են: Ես նրանց հետ արդեն մոտիկից եմ ծանոթացել:

Նրանք անխոս տաղանդավոր մարդիկ են և որ գլխավորն է` իրենց երկրների հայրենասերներն են: Նրանք նվիրված են իրենց երկրներին»,-ասել է Լուկաշենկոն:

Գնահատականը
( 9 оценок, среднее 4.56 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ