Հպարտանում եմ մեր երիտասարդությունով․ Մենք կրկին դառնում ենք մի բռունցք ,որպեսզի թշնամուն տանք արժանի հակահարված

Արթուր Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անկախ քաղաքական հայացքներից հպարտանում եմ մեր երիտասարդությունով: Քիչ առաջ ականատես եղա,թե ինչպես են երիտասարդները կամավոր գրացվում Արցախ մեկնելու նպատակով: Նրանց մեջ կային նաև դեռ երեսներին մազ չաճած, ամենայն հավանականությամբ անչափահաս պատանիներ:

Բնականաբար գրանցողները պահանջում էին անձնագիր ,ինչի բացակայության դեպքում պատանիներին մերժում էին կամավոր գրանցել: Մենք կրկին դառնում ենք մի բռունցք ,որպեսզի թշնամուն տանք արժանի հակահարված:

Հ.Գ. էն ապրիլյան էմանուելան չի՞ ուզում դառնա սեպտեմբերյան հերոս, էս ուրա՞ ձենը չի լսվում, թե՞ միտինգներովա զբաղված:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մոտավորապես 07։15 ադրբեջանական կողմը սկսել է լայնածավալ պատերազմ Արցախի սահմանագծի ողջ երկայնքով։

Ռազմական դրություն է հայտարարվել, թե Արցախում, թե Հայաստանում։ Հայտարարվել է ընդհանուր զորակոչ, սակայն մեր քաղաքացիներից շատերը արդեն իսկ կամավորական հիմունքներով ցանկություն են հայտնել և մեկնել սահմանագիծ։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ