Հոգ չէ, էս համավարակն էլ կանցնի, բայց ոմանք այդպես էլ մարդ չեն դառնա… Տարոն Չախոյանի անդրադարձը ասեկոսեներին

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իրականում վիրուսից ոչ ոք 100%-ով ապահովագրված չէ, և ցավոք սրտի մեզանից յուրաքանչյուրը մի օր կարող է վարակվել:

Սակայն պարզապես նողկալի են սոցցանցերում կորոնավիրուսով վարակված վարչապետի ու նրա ընտանիքի հասցեին արված անմարդկային գրառումները:

Արեք ցանկացած գրառում, արտահայտեք ձեր մտքերն ու մտահոգությունները, դրանով իսկ ցուցադրելով ձեր մարդկային «վեհ» արժեքները, եթե այդպիսիք դեռ կան ձեր մեջ…

Բայց ամենից առաջ ՄԱՐԴ եղեք…

Հոգ չէ, էս համավարակն էլ կանցնի, վարչապետն ու նրա ընտանիքի անդամներն էլ կբուժվեն, բայց ոմանք այդպես էլ մարդ չեն դառնա…

Առողջություն բոլորին:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացումով հայտնեց այն մասին, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով և այժմ ընտանիքի հետ միասիչն գտնվում է ինքնամեկուսացման մեջ ու այս ընթացքում կմնա ու կաշխատի տնից։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ