Հայտնի ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հիասքանչ խոսքը Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության մասին

Հին Ճապոնիայում համարվում էր, որ արվեստագետն այն անձն է, ով յուրաքանչյուր օր ծառայություններ է տրամադրում արվեստին: Եվ եթե նա էլ ոչ մի բան չուներ տալու արվեստին, փոխում էր իր անունը ու մեկնում քաղաքից:

Այսինքն՝ արվեստագետի մինչև կյանքի վերջ կոչումներ չկային, եթե արվեստին ծառայություն չէին մատուցում, էլ արվեստագետ չէին համարվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ասաց, որ այս խնդրում,

ինչպես նաև շատ հարցերում, ճապոնացիները միանգամայն ճիշտ էին: Նրա խոսքով՝ արվեստագետները հենց որ տեսնում են, որ թուլանում են, պետք է դադարեցնեն գործունեությունը, որովհետև վերջին շրջանի անզոր վիճակների ու թույլ գործերի ֆոնին խամրում են այն ձեռքբերումները, որոնք ունեցել են նախկինում:

«Արվեստագետին նախևառաջ տաղանդ է պետք»,- նշեց Նիկոլայ Ծատուրյանը՝ հույս հայտնելով, որ այս կառավարությունը կծնի նոր դեմքեր, նոր տաղանդներ: «Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց նախկին քարացած համակարգից եւ ստեղծում է մի համակարգ, որը շատ ավելի ազատ է ու շատ ավելի մարդավարի,- ընդգծեց ռեժիսորը:

Ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, Առողջ քննադատի, նշի թերությունները, օգնի, կառուցողական աշխատանք տանի ու ոչ թե պարտիզանական շարժումներ սկսի ու մտածի, թե ոնց անենք, որ տապալենք. հայրենիքի հերն անիծում են…

Ի՞նչ են ուզում Նիկոլից, երեսուն տարվա քանդված երկրի ղեկին է կանգնել ու յուրաքանչյուր ձև աշխատում է նորը բերել: Մեր ժողովուրդը շտապում է, բայց դա արագ չի լինի…

Ես հավատում եմ երիտասարդներին, նրանց մեջ նոր շունչ կա, նոր հոգի կա, նորին ձգտում կա, պետք է կարծրատիպերից հեռանալ, այլ կերպ մտածել և ապրել…»

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ