Ինչքան կարելի է սրբապիղծ լինել, որ ՀՀ վարչապետի կորոնավիրուսով վարակվելը համարեն թատրոն. Վահագն Խաչատրյան

Հիշեցնենք, որ այսօր նախկին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «Սցենարիստ-ռեժիսորը շատ կանխատեսելի է…

Նիկոլ Փաշինյանին ամենայն անկեղծությամբ առողջություն եմ մաղթում, առողջություն եմ մաղթում բոլոր պացիենտներին, բոլորին․․.

Հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ բացասական է, հավատում եմ, նրա մոտ յոգրաքանչյուր բան է բացասական, հավատում եմ, քանի որ, էլ անթաքույց է աշխատում այս սերիալի սցենարիստը, նույնիսկ երկխոսություններն են կրկնվում, արդեն գիտենք՝ երբ ով ինչ է ասելու, կորոնավիրուսի վերաբերյալ ու

դիմակների մասին, արդեն գիտենք, ով երբ է վարակվելու ու բուժվելու, ով կամ քանիսն են կյանքից հեռանալու/գիտենք, քանի որ անանուն են կյանքից հեռացման դեպքերը/ ու ով է բուժվելու/գիտենք, կորոնավիրուսով, հանրահայտ լրագրողներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, իրար հերթ չտալով կսկսեն հայտնել, թե վարակվել են․․․ նույնիսկ՝ վարչապետը․ Սա հնարավոր շոուի էական մասն է լինելու․․․

Եվս մեկ հետգրություն՝ չմտածեք անտեսում եմ կորոնավիրուսը, հակառակը, ես խոսում եմ կորոնավիրուսը «օգտագործելու» վերաբերյալ»:

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ինչքան կարելի է սրբապիղծ լինել, որ ՀՀ վարչապետի COVID-19-ով վարակվելը համարեն թատրոն, տեղով թատրոն եք սերժառոբականների ռեժիմի լափակերներ: Դուք բացի ձեր լափից ոչ մի բան չեք տեսնում, առողջություն ու անհապաղ ապաքինում եմ մաղթում վարչապետին ոգ ընտանիքին:

Առողջ եղեք»։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ