Ինչպես կասեր Սևակը՝ դուք մկան շեռն եք, որ․ Ալիս Սողոմոնյանի չափազանց կոշտ գրառումը՝ Արմեն Աշոտյանի մասին

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառոգմ վ կատարել. ԳՈՆԵ ՎԵՐԵՒԻ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ՎԱԽԵՑԵՔ ժողովրդի ընտրյալ Վարչապետի՝ կորոնավիրուսից վարակվելու փաստի կապակցությամբ հորթային հրճվանք տանող տականքներ, բարոյականության նմո՛ւշ նույնիսկ չի մնացել ձեր նեղված եւ թունավորված սրտերի մեջ:

Դուք՝ կապտականաչված թափթփուկներ, գունափոխված մարՔրիտներ, շարմազներ, աշոԾյաններ եք… ու էլի ձեզ պես լիքը ոչխարի գլուխներ, դուք այդ ո՞վ եղաք, որ կորոնավիրուսի հաղթարշավից նեղված վիճակն նույնիսկ ձեզ համար առիթ դարձրիք: Նզովեմ ձեզ:

Ու դեռ փորձում եք նույնիսկ հեգնել եւ այդ փաստը հորինված կինո ու հնարովի շոու կոչել: Տո ձեր յուրաքանչյուր մուտքը համացանց արդեն իսկ էժան շոու է ու ծաղրանքի ենթակա: Իբր նաև շնորհավորում եք Վարչապետի ծննդյան օրը՝ մաղձ ու թույն խառնելով ձեր խոսքերի մեջ: Անամոթ խեղկատակներ: Ժամանակ գտեք տեսնելու, թե հունիսի մեկին ի՜նչ անկեղծ շնորհավորանքներ կային, և ջերմ ողջույնների ի՜նչ հրավառություն էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ու նաև՝ թե ի՜նչ անկեղծ մտահոգություն Վարչապետի առողջության համար:

 

 

Երբ ժամանակ գտնեք դրանք դիտելու, կարդացեք նաև, թե ձեր գրածների տակ ինչ արձագանքներ կան: Խորհուրդ կտամ վոլիդոլ պահել ձեզ մոտ. մարդ եք, էլի, հանկարծ որ ձեր սրտերը վատանան ձեր հասցեին ասված արդարացված հայհոյանքների առատությունից: Չնայած դուք ի՞նչ մարդ: Կասկածում եմ, թե ձեր նեխած սրտերի մեջ դեռ մնացել է մաքուր զգացողության մի կտոր:
Մեր նորօրյա երկրի դեմ դավադրություն պատրաստող նախկիններ, ներքին երիտթուրքեր, հիշեք մշտապես՝ պայքարների դեպքերում երկրում

միակամ են անգամ հակադիր հայացքների տեր կուսակցական ու ուրիշ միավորումներ, իսկ կորոնավիրուսը, որ դեռ արշավում է, նույն այդ պայքարն է: Սա ձեզ ոչինչ չի՞ ասում: Դուք խեղկատակի պահվածքով հրճվեցիք, երբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու իր ընտանիքն էլ վարակվեցին: Իսկ Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն ի՛ր նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, իր մտահոգությունը հայտարարեց և առողջություն մաղթեց մեր Վարչապետին ու իր ընտանիքին: Եվ Այդպիսի տարբեր օրինակներ:

Այս ֆոնին չէի ուզում առանձնացնել քո անունը, այ դու Բարոյական Օրենքներից Զուրկ աշոԾյան, քանզի քո անհամ հումորներով, ոչ մի իմաստ չոնեցող քո «դատողություններ»-ով դու արդեն այն աստիճանի ես նողկալի դարձել, որ քո կերպարանքը տեսնելն արդեն ալերգիա է առաջացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ իբր շնորհավորանք, մաղձ թափելու ժամանակ, համենայն դեպս, մի ճշմարիտ նախադասություն գրել ես. «…քո պատմական առաքելությունը մեր պետության համար արդեն արել ես»: Վայ, աշոԾյան, խելքդ գցել ե՞ս:

Դու գրել ես դա, սակայն սխալվել ես մի բանում՝ Նիկոլ Փաշինյանի արածը, աշոԾյան, ո՛չ թե քո՛ պետության համար է, այլ ա՛յն պետության, որը ժողովուրդը՝ Փաշինյանի առաջնորդությամբ, արդարացիորեն թալանչիներիցդ վերցրեց ու ինքն էլ հազիվ փրկվեց ձեր լուծը կրելու քսան տարվա ռեժիմից: Փրկվեց ձեզ պես եսասեր, անհայրենիք պնակալեզների՛ց:

Պետության ու հայրենիքի զգացողությունը ձեր մեջ բոլորովին այլ իմաստ ու ուրիշ երանգ ուներ, ձեր պատկերացրած պետությունը թալանի տեղ էր, կոպեկներ

շպրտելով ազգից ձայն գողանալու ու կեղծիքներով իշխանություն գրավելու վայր էր: Քեզ խորհուրդ կտամ, աշոԾյան, որ հիշես կրթության նախարար եղածդ տարիները, երբ կաշառակերության գործում քեզ խրախուսում էր քո սեռժիկ սարգսյանը ու որի արդյունքում դու զարտուղի ճանապարհով դարձար մեծ հարստությունների տեր: Մի քիչ ուշացած, բայց արդեն երևի ժամանակն է, որ իրավապահները մի կարգին անդրադառնան քո նախարար եղած տարիներին:

Նաև այն փաստերին, թե ինչպես էր քո շոֆեռը Եվրոպական կառույցների համաժողովներին քո կողքին նստում որպես Հայաստանի պատվիրակ: Եւ քեզ հետ նույնպես շարմազանովն է պատասխանելու, թե ինչպես էիք դուք երկուսդ էլ ձեր վարորդներին տարբեր վայրերում աշխատող ձևակերպում՝ առանց աշխատելու աշխատավարձ ապահովելով նրանց: Էլ ո՞րն ասեմ…

Իսկ այսօր դուք 2-դ էլ ու ձեզ հետ ձեր սրբապիղծ թիմակիցներից շատերը փորձում եք թերություններ որոնել կորոնավիրուսյան վարակի դեմ ներկայիս իշխանության վարած քաղաքականության մեջ: Ամոթ ունեցեք ու լռեք պետությամ համար դժվարին գոնե ա՛յս օրերին, եթե, իհարկե, ամոթի գոնե մի նշույլ
մնացել է ձեր մեջ: Հասկանում եմ, որ դուրս

շպրտվածի նեղվածություն ունեք բոլորդ էլ: Հասկանում եմ, որ կերակրատաշտին դարձյալ մոտենալու իզուր հույսեր փայփայելուց չարացած եք: Սակայն այնքա՞ն չարանալ, որ մարդկային կերպարանքնե՞րդ էլ կորցնեք և ուրախանաք, որ ձեզանից մի՛ կերպ փրկված պետությունը կպել է կորոնավիրուս կոչված այդ աղետին: Այնքա՞ն չարանալ, որ ուրախության ճի՛չ արձակեք, թե՝ Վարչապետն էլ ինքը ընկավ այդ աղետի մեջ: Ա՛յս տրամաբանությունն ունեցողներին տականք բառով բնութագրումը շատ մեղմ կլինի, դուք, երանելի Պարույր Սևակի բնորոշման համաձայն,

մկան շեռն եք, որ տարիներով իր հոտն արձակում է: Դա անտանելի է, և դուք հենց ա՛յդ անտանելին եք: Դուք՝ թալանչի հանրապետականներդ, շարունակեք բուծել ռոբոսեռժական փողերով գնված ձեր թղթակից, խմբագիր կոչվածներին: Բուծեք եւ էլ ավելի տարածել Սևակի ասածը: Սա՛ է ձեր միջոցը: Դուք շարունակեք բուծել ու չաղացնել ուտող-ուրացող էն քրդի շուն վանեցյան կոչվածին, որը ձեր տված շիրմայով մտավ Վարչապետի շրջապատ, ստացավ գեներալի ուսադիրներ և … (մարդու ծիծաղն է

գալիս) հիմա էլ կուսակցություն է հիմնում: Այս չե՞ք դուք… Ձեր պահվածքից կարող ենք եզրակացնել, որ այս երկիրը ձեզ համար հե՛չ, միայն թե վերադառնա՜ք, միայն թե ձեր թալանը շարունակե՜ք: Չի՛ ստացվելու: Չի՛ ստացվելու, քանզի կորոնավիրուսից հազար անգամ վատ ձեր ռեժիմը հաղթահարողը, չկասկածե՛ք, ա՛յս վիճակն էլ կհաղթի: Չկասկածեք նույնպես, որ ժողովուրդը ավելի է զգաստանում ձեր ցանկացած անբարո ելույթներից, ավելի լավ ու ավելի հիմնովին է ճանաչում ձեզ պես գող-ավազակներին, ու նրա զզվանքը հանդեպ ձեզ ավելի է

խորանում: Եւ ձեր նկատմամբ այդ նողկանքից ժողովուրդն ավելի է համախմբվում, ավելի հաստատուն կանգնում Վարչապետի թիկունքին: Սա նման է ժողովրդի այն համախմբման, երբ, խոստումը դրժած եւ ձեր «ուռա՜»-ների տակ իրեն վարչապետ կարգած սեռժիկ սարգսյանը 2018 թ.-ին ձերբակալեց Նիկոլ Փաշինյանին, հաջորդ օրը ժողովուրդը կրկնակի, եռակի քանակով եկավ «Հանրապետության» հրապարակ, ու սեռժիկը պարտվեց: Հիշեք այդ պահը ու սսկվեք: Հիշեք ձեր պապա սեռժիկի պարտությունը ու սսկվեք:

Հիշեք ժողովրդի ցասումը և… կորեք գրողի ծոցը: Հեղափոխության օրերին իր հետևում հարյուր հազարավորներ ունեցող Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հիմա ավելի՛ շատ համակիրներ ունի: Ունի՛, քանզի ազգը հավատում է իր կամքով Վարչապետ կարգված Նիկոլ Փաշինյանին, ում ղեկավարման ժամանակ վերացել են գողոնը և կորուստները, վերացել են պետությունից գողություն անելու ողջ միջոցները: Եվ ազգը վերջապես իրեն զգում է իր Հայրենիքի տերը: Ազգի այս մե՛ծ հավատը նաև ի՛մ հավատն է: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գնահատականը
( 10 оценок, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ