Ի՞նչ լուսանկարներ է հրապարակել Աննա Հակոբյանն Արցախից

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արցախից լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Մասնակցում ենք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում

Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

 

 

 

 

 

 

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ