Էդ զույգը 68000դրամի կարիքը հաստատ չունի՝ ամենափոքր միջոցառումից 3000$ եկամուտ են ստացել․ գոնե ամաչեն․ որ վերցրել են մի բան էլ քանակից են բողոքում

Ելենա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սարգիս Գրիգորյանն ու յուր տիկին Մանոն (էս ընկալեք հավաքական կերպար, մնացածին պարզապես անուններով չգիտեմ) բողոքում են պետությունից, արտակարգ դրությունից և դրա հետևանքով ստեղծված ծանր վիճակից։

Օբյեկտիվորեն հասկանալի իրավիճակ է բոլորիս համար, սա ոչ միայն Հայաատանի, այլ ամբողջ աշխարհի համար է։ 68 000 դրամը համարում են գռոշ, ծիծաղելի օգնություն։

Դրա հետ էլ եմ համաձայն, որովհետև մեծ ընտանիքի համար իրոք փոքր գումար է , բայց եթե վարկով ու վարձով ապրողը, ամիսը 100.000 դրամ ստացող ընտանիքը՝ հետն էլ զինվոր պահող, անչափահաս երեխա ունեցող ընտանիքը համակերպվել է ու ըմբռնում է իրավիճակը, գնահատում է ռեսուրսները, ապա թող Սարգիս&Մանո զույգն առհասարակ լռի։

Թող լռի նրա համար, որ օրը մի միջոցառումից 3000$ եկամուտ է ստացել, իսկ դա ամենափոքր միջոցառման դեպքում, հավատացեք իրենց թվերը շատ ավելի բարձր են։ Հա, ի դեպ, ամիսն առնվազն 3 նմանատիպ միջոցառում այս զույգը վարել է։

Թող լռեն նրա համար, որ իրենք ահռելի եկամուտ են ունեցել, բայց հարկատու չեն եղել առաջ, դե խի պետք է աշխատեն ու տան պետությանը։ Բայց նեղության ժամանակ ասում են դե դե պետություն պահիր ինձ, չէ արարքներիս համար պատասխանատու չեմ։

Թող լռեն նրա համար նաև, որովհետև օրավարձով ապրողները, նվազագույն աշխատավարձ ստացողները, թոշակառուները, նպաստառուները իրենց նեղություն տալով ապրում են ու փորձում հաղթահարել ստեղծված ծանր վիճակը։

Հ.Գ. հա, ի վերջո, ամոթից թող լռեն, որ ստացել են էդ 68 000 դրամը ու մի բան էլ քանակից են բողոքում։ Շատ կուզեի լսել, որ Սարգիս&Մանո զույգն իր հասանելիք գումարի կարիքը չունի և փոխանցում է մի կարիքավոր ընտանիքի, մի բժշկի, մի տատիկի կամ …

Վստահեցնում եմ, որ էդ զույգը հաստատ էդ գումարի կարիքը չուներ ու հիմա էլ չունի, իրենք շոուի կարիք ունեն միայն։

Հիշեցնենք որ, երեկ դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը մասնակցել են կառավարության դիմաց անցկացվող ակցիային` խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ոլորտի մարդկանց, ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել որոշ սահմանափակումներով։

Կառավարության մոտից Սարգսին և ցույցի մյուս մասնակիցներին բերման էին ենթարկել և մի քանի ժամ հետո ազատ արձակվել։

Գնահատականը
( 4 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ