Զենքով ու խաչով հայ քահանայի լուսանկարը ցնցել է թուրքական մամուլը

Զենքով ու խաչով հայ քահանայի լուսանկարը ցնցել է թուրքական մամուլը
Թուրքական լրատվամիջոցներում դժգոհության և բարկության ալիք է առաջացրել զինված քահանայի լուսանկարը: Դադիվանք վանական համալիրի հոգևորական տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի մի ձեռքում խաչն է, մյուսում՝ ինքնաձիգը՝ հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական առաջատար Sabah (իշխանամերձ) և Milliyet (ազգայնական, մերձիշխանական) թերթերի կայքերի հրապարակումներում այդ լուսանկարը բնորոշվել է «սկանդալային» և «սադրիչ» բառերով:

Հիշեցնենք, որ ողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր՝ հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ՝ այսօր առավոտյան տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:

«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, հակառակորդը չի հանգստացել, որոշ տեղերում հակագրոհներ է իրականացրել, որոնք հետ ենք մղել: Վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ նաև ծանր հրանետներ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները: Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր»,- նշեց Հովհաննիսյանը:

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ