Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու. վարչապետ Փաշինյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատիրոջը

Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու. վարչապետ Փաշինյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատիրոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Ջերմուկ քաղաք, զրուցել բնակիչների հետ և հետաքրքրվել ջերմուկցիների կարծիքը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ:

Ալցելությունից հետո վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ հետևյալ գրառումով.

Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարեւորն հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար:

Իսկ ահա, Փաշինյանն իր գրառման տակ հազարավոր մեկնաբանություններից մեկին՝ Շիրակ Բունիաթյան օգտատիրոջը պատասխանել է.

«Հուսով ենք Դուք ել արդեն գիտեք որ մե՛նք կյանքի գնով էլ լինի ԱՄՈՒԼՍԱՐԸ պահելու ենք», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Շիրակ Բունիաթյան ջան, էդ «կյանքի գինը» թողնենք էլի: Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու»:

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ