Ես այստեղ ապրանք չունեմ, ես ո՞նց կարայի ուղարկեի կրակի բերան. Հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ

Այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը նշեց, որ շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառայության աշխատակիցների աշխատանքը:

Լրագրողի այն հարցին, թե որն է հեղել հրդեհի պատճառը՝ նախկին պատգամավորը հավելեց. Դեռևս չգիտենք, թե որն է եղել հրդեհի պատճառը: Հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե մոլում գտնվող իրերը փրկելու համար աշխատողներին հորդորում էր գնալ հրդեհի վայր, Սամվել Ալեքսանյանն արձագանքեց. «Նախ այդ ապրանքներն իմը չեն, «Վեգայինն» ա: Ես այստեղ ապրանք չունեմ, ես ո՞նց կարայի ուղարկեի կրակի բերան: «Վեգան» իմը չի: Գնա, «Վեգայի» Յուրային հարցրա՝ «Վեգան» ո՞ւմն ա»:

Մանրամասները դիտեք հետևյալ տեսանյութում.

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ