Բաքվի Սենսացիոն պատասխանը Հրանտ Բագրատյանի աղմկահարույց հայտարարությանը․ ՎԻԴԵՈ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ և քաղաքագետ Լևոն Շիրինյանը

-Պարո՛ն Շիրինյան, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտնել է, թե եթե ինքը Ալիևի տեղը լիներ, 3-4 ամսից կգար Հայաստանի վրա: Ինչպե՞ս եք գնահատում տվյալ հայտարարությունը։

–Ղալաթ է արել այդպիտի հայտարարություն է արել։ Բագրատյանը թող գնա Ադրբեջան Ալիևի մոտ ու աշխատի, ու կտեսնենք, թե ինչպես 4 ամսում Ադրբեջանը կոչնչանա, Ադրբեջանից ավազահատիկ չի մնա։

Առաջարկում եմ՝ իր թիմին էլ իր հետ տանի, որ պրծնենք իրենցից, մասնավորապես մակրո և միկրոտնտեսագետներից։
–Սակայն ինքը թիմ ունի՞։

–Կունենա, էլի, ինքն այնպես է խոսում, կարծես Քեմբրիջի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինի։ Նման կերպ չի կարելի խոսել, չի կարելի նման կերպ պետությանը վրա տալ։

Սպասեցին, Նիկոլից չստացան ոչինչ ու իրականում չպիտի ստանային, քանի որ ոչ մի արժանիք չունեն, ու դրա համար սկսեցին նորից վրա տալը։ Պապանձվել էին 4-5 ամիս, սպասում էին՝ պաշտոն ստանալուն, այժմ սկսել են խոսել։

Թող գնա, թող նախ Ադրբեջան գնա, այնուհետև նաև Թուրքիա գնա, մի չորս-հինգ ամիս էլ Էրդողանի փոխարեն աշխատի։ Սա զավեշտ է, ճոռոմ-ճոռոմ խոսելով չի։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Գնահատականը
( 23 оценки, среднее 4.61 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ