«Աշխատում եմ հայելու մեջ շատ չնայել». Արուս Տիգրանյանը ոճային կտրուկ փոփոխությունից հետո անճանաչելի է դարձել

Լրագրող Արուս Տիգրանյանը, ով ներկայանում է նաև որպես դերասանուհի, երեկ ոճային կտրուկ փոփոխություն է արել. նա ցանկացել է մազերը վարդագույն ներկել, սակայն նարնջագույնին մոտ երանգ է ստացվել։)

Ասում է` դեռ չի կողմնորոշվում` պարզապես անսովո՞ր է, թե՞ փոխել է պետք։
«Աշխատում եմ հայելու մեջ շատ չնայել։) Վաղուց ուզում էի մազերս վառ գույն ներկել։

Հետաքրքիր էր, նաև հիմա մոդա է գժական բաներ անելը։) Նոր ներկած ժամանակ ընդհանրապես չէի հարմարվում, երեկ նաև վառ դիմահարդարմամբ էի, քանի որ հաղորդման էի հյուր գնացել։

Այսօր արթնացել եմ առանց դիմահարդարման ու, կարծես, դուրս գալիս է,- ասաց Արուսն ու հավելեց,- Ես ավելի վարդագույն էի պատկերացնում, բայց սա էլ է դուրս գալիս։

Առհասարակ, ես արտաքնիս վրա շատ չեմ ֆիքսվում, մտածում եմ` մազ է, կարող եմ նորից ներկել»։

Նրա խոսքով` հիմնականում դրական արձագանքներ է ստացել, միայն մայրիկի համար է փոփոխությունը տարօրինակ եղել։

Էքսպերիմենտներ անել Արուսը սիրում է ոչ միայն արտաքնի հարցում, գործունեության մեջ էլ չի խուսափում փորձարկումներից։ Այդպիսիններից մեկը որպես դերասանուհի ներկայանալն էր, թեև ինքն իրեն դերասանուհի կոչել զգուշանում է։

«Ես ինձ դերասանուհի չեմ համարում և, եթե անկեղծ լինեմ, առանձնապես հիացած չեմ իմ խաղով։ Ամեն դեպքում, «Կինստագրամում» ինձ ավելի եմ հավանում, քան «Ֆուլ հաուսում», գուցե, պատճառն այն է, որ այս սիթքոմը նոր էր, մենք բոլորով ստեղծում էինք ինչ-որ միջավայր` աղջիկների ընտանիքը,- ասաց նա ու հավելեց, որ ինքն իրեն դերասանուհի չի համարում, դա վիրավորական կլինի պրոֆեսիոնալների համար, բայց փորձում է լավ ներկայանալ։

Կարծում է` իր առաջ դրված խնդիրը լուծել է։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ