Ահա, թե որ հայկական կայքերն են կոտրվել Ադրբեջանական հաքերների կողմից

Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բաքվի տխրահռչակ բռնապետը հասկանալով, որ քարոզչական դաշտում չի հասնում իր նպատականին, այսինքն խուճապ չի կարողանում տարածել, անցել են հայկական կայքերի վրա հարձակման։ Եվս մեկ անգամ խնդրում, աղաչում եմ բոլորին, երբեք չտրվեք սադրանքի, բացառապես պաշտոնական հաղորդագրությունները հիմք ընդունեք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանական հաքերների կողմից ԿՈՏՐՎԱԾ ԵՆ` 1in.am, News.am, Blognews.am, Mamul.am, Hetq.am, Armenpress, Artsakhpress, Mediamax, Armtimes լրատվական կայքերը:

Հայտարարության մեկնաբանություններում Մեդիամաքսի տնօրեն Դավիթ Ալավերդյանը պարզաբանել էր, որ Mediamax.am կայքը չեն կոտրել, փոխել են DNS-ները, որոնք 10 րոպե անց վերականգնել ենք։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ