Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից․ Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը անդրադառնալով Ադրբեջանում կատաևրվող ներքին անցուդարձին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից, և գնան առաջնագիծ, իսկ հայերը դրսում իրենց հաշվին տոմս են գնել, որ վերադառնան Հայաստան ու շան ծեծ տան թուրքին․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․

Գրեթե բոլոր ավիաթռիչքները հետաձգվել են։

Երեկ այս ժամերին Ադրբեջանի իշխանությունը հաղթանակ էր տոնում, հայտարարում էին բնակավայրեր գրավելու մասին, բարձրունքներ գրավելու մասին։ Իսկ այսօր արդեն միջազգային հանրությունից աղերսում են, որ հայկական կողմն չտա այն արժանի հարվածը, որին արժանի են իրենք։ Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են։

Բացի այս գրառումները Հովհաննիսյանը նաև զգոնության կոչ է արել և գրել․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական կողմը ուշի ուշով հետևում է մեր սոցցանցերին, ուստի խնդրում և հորդրում եմ մեր հայրենակիցներին, որպեսզի ճանապարհների տեսանյութերը չհրապարակեն, որտեղ երևում է շտապ օգնության մեքենաների շարժը և այլն։ Ադրբեջանի քարոզչությունը դա օգտագործում է իր ապատեղեկատվությունները հաստատելու համար։

Գնահատականը
( 4 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ